Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 511 - Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան տեղեկությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ փոստի միջոցով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սահմանել, որ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային uարքավորումների կիրառման դեպքում այդ սարքավորումներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված