17 Մարտի 2005, 1044 - Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Եղեգիսի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 518 հեկտար և Աղավնաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 295 հեկտար հողատարածքները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի և Աղավնաձորի գյուղական համայնքներին:
2. Տրամադրվող տարածքների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի և Աղավնաձորի գյուղական համայնքների միջոցների հաշվին: