28 Ապրիլի 2011, 506 - Ա
«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական նշանակության հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝
1) Գեոնիտ 750 (ֆորտել պլյուս 75) / (Geonit 750 Fortel Plus 75)
տրամագիծը՝ 135 մմ, երկարությունը՝ 600 մմ՝ 150000 կգ
2) Պայթուցիկ նյութ՝
ա. Ամոնիտ 6 ԺՎ՝ փոշիացված՝ 120000 կգ
բ. Ամոնիտ 6 ԺՎ Դ-32՝ փամփուշտ՝ 30000 կգ
3) Կրակատար քուղ ՕՇԱ /Safety fuse/՝ 4000 գծ.մ
4) Դետոնացիոն քուղ ԴՇԱ 120000 գծ.մ
5) Ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ`
ա. Էքսել հապաղում - 42 մվ, երկարությունը՝ 6 մ՝ 2000 հատ
բ. Էքսել հապաղում - 65 մվ, երկարությունը՝ 8 մ՝ 2000 հատ
գ. Էքսել հապաղում - 450 մվ, երկարությունը՝ 15 մ՝ 3000 հատ
դ. Էքսել հապաղում - 500 մվ, երկարությունը՝ 15 մ՝ 2000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը դրա մասին նախօրոք տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը: