Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 498 - Ն

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև միացման մասին պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակեր-պության միջոցների հաշվին.
3) կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.
4) նախկին «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 20-ից: