28 Ապրիլի 2011, 491 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1233-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1206-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսու-հետ` նախարարություն) աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբա-ժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության քաղա-քաշինության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության բնագավառում` հան-դես գալով Հայաստանի Հանրապետության անունից:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետու-թյան քաղաքաշինության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և «Քաղաքա-շինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 1206-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնաց-ված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ քաղաքաշինության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրա-պետության անունից:»:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: