21 Ապրիլի 2011, 486 - Ն
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՍՆԱԴՐԱՄԻ P120238 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՍՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացման համար ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի P120238 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացում» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի P120238 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման նախաբանում նշված ծրագրի՝
1) տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի րնդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորություններր վերապահել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին (համաձայնությամբ).
2) ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորություններր վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանր հաջորդող օրվանից: