21 Ապրիլի 2011, 482 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ծրագրի կետերի կատարման համար նախատեսվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
4. Սույն որոշմամբ հաստատված ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ՝ ծրագրի իրականացման ընթացքը դիտարկող համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություն իրենց կողմից իրականացված միջոցառումների մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված