14 Հուլիսի 2005, 1033 - Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 112-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 3.2-րդ կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը` սկսած 2007 թվականից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` համապատասխանաբար հանրապետություն ներկրված և իրացված ավտոտրանսպորտային վառելանյութերի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը` նախորդ տարվա համար` սկսած 2006 թվականից:
4. Երևանի քաղաքապետին` մշակել և մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որպեսզի ուղևորափոխադրումների իրականացման նպատակով մրցույթներ անցկացնելիս նախապատվությունը տրվի այն կազմակեպություններին, որոնց ավտոտրանսպորտային միջոցներն ունեն վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր