Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 355 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի փետրվարի 19-ի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՆԿ-43-Ա կարգադրության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 27000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում` ապրիլին`  18000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և հոկտեմբերին` 9000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով):

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր