21 Ապրիլի 2011, 454 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 447-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ըստ մասնագիտությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» N 447-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «2514» թիվը փոխարինել «2515» թվով.
2) որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում «35» թիվը փոխարինել «36» թվով.
3) որոշման հավելվածի`
ա. N 1 աղյուսակի «Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)» սյունակում «2514» թիվը փոխարինել «2515» թվով,
բ. N 3 աղյուսակի 29-րդ կետի «Տեղերը» սյունակում «35» թիվը փոխարինել «36» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: