Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2011, 442 - Ն

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 494-Ն որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հաստատումը, այդ թվում` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի, փոխանցման ակտը, ինչպես նաև հաստատել կանոնադրության փոփոխությունները և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: