21 Ապրիլի 2011, 448 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 941-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 6-րդ կետի «գ», «է» և «ը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ կետի «դ» ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։