21 Ապրիլի 2011, 445 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի <<Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին>> N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը և ցանկը <<Հայաստանի Հանրապետությունում>> բառերից հետո լրացնել <<ընդհանուր օգտագործման>> բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը <<տեխնիկական զննության>> բառերից առաջ լրացնել <<ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների>> բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1-ին կետը <<պարտադիր տեխնիկական զննության>> բառերից առաջ լրացնել <<(այսուհետ` տրանսպորտային միջոցներ)>> բառերով.
4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N N 1 և 3 ձևերի վերնագրերը <<տեխնիկական զննության>> բառերից առաջ լրացնել <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների>> բառերով.
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 2 ձևի վերնագիրը <<պարտադիր տեխնիկական զննության>> բառերից առաջ լրացնել <<Հայաս-տանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների>> բառերով.
6) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 4 ձևի վերնագիրը <<տեխնիկական զննությունների>> բառերից առաջ լրացնել <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների>> բառերով.
7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի և որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի գծապատկերի վերնագիրը <<տեխնիկական զննության>> բառերից առաջ լրացնել <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից: