Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 435 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 18-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 3 հավելվածի.
4) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական հսկողության աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 4 հավելվածի:

Հավելված