14 Ապրիլի 2011, 429 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի`
ա. «ե» ենթակետից հանել «և վերահսկողությունը» բառերը,
բ. «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժինը վերանվանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժին: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժին» բառերը փոխարինել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։