Կառավարության որոշումներ

24 Մարտի 2011, 401 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքի` 6215.1 դրամ հաշվեկշռային արժեքով, 324.0 քառ. մետր մակերեսով նախկին միջնակարգ դպրոցի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.043 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքին` այն վերակառուցելու, բարեկարգելու և որպես համայնքային մանկապարտեզի շենք օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին

կետում նշված գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը, առանձնացումը և, որպես առանձին գույքային միավոր, դրա պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ անհատույց օգտագործման մասին պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքի միջոցների հաշվին: