Կառավարության որոշումներ

24 Մարտի 2011, 423 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի <<Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին>> N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում`
ա. <<ա>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ա) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).>>,
բ. <<ա>> ենթակետով հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ>>,
գ. <<գ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<գ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).>>,
դ. <<է>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<է) ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).>>,
ե. <<է>> ենթակետով հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ>>,
զ. <<ժ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ժ) ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).>>,
է. <<դ>>, <<ը>>, <<ժա>>, <<ժդ>> և <<ժե>> ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշմամբ հաստատված` մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգում`
ա. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում 6-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև սույն կետի <<գ>>, <<դ>>, <<ե>>, <<զ>>, <<է>> և <<ը>> ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:>>,
բ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին և 15.2-րդ կետերով.
<<15.1. Լիցենզիայում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու համար սույն կարգի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հաստատված տեղեկանքի (2 օրինակից) ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության տրամադրումը:
Ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը տեղեկանքն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ նախազգուշացնում է հայտատուին կամ լիցենզավորված անձին: Նշված թերությունները 2 օրվա ընթացքում վերացնելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն և ընդունում համապատասխան որոշում:
15.2. Եթե ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են և սույն կարգի 15.1-ին կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին կամ լիցենզավորված անձին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ժամկետում մերժում է` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Lիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության մերժման մասին որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
Եթե 15.1-ին կետում նշված ժամկետում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու վերաբերյալ մերժում չի ներկայացվում, և հայտատուն կամ լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին կամ լիցենզավորված անձին տրամադրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն` համապատասխան նշում կատարելով հայտատուի կողմից վավերացված տեղեկանքի մեկ օրինակում և տեղեկանքը հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի գործառույթով:>>.
3) որոշման 1-ին կետի <<գ>> ենթակետով հաստատված լիցենզիայի ձևում լիցենզիայի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ
<<ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ>>.
4) որոշման 1-ին կետի <<զ>> ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<11) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:>>.
5) որոշման 1-ին կետի <<է>> ենթակետով հաստատված` ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգում`
ա. 1-ին կետը <<կազմակերպման>> բառից հետո լրացնել <<և շահագործման>> բառերով,
բ. 2-րդ կետը <<կազմակերպման>> բառից հետո լրացնել <<և շահագործման>> բառերով, իսկ <<կազմակերպելու>> բառից հետո` <<շահագործելու>> բառով,
գ. 2-րդ կետը <<այսուհետ` կազմակերպիչ>> բառերից հետո լրացնել <<և (կամ) շահագործող>> բառերով,
դ. 3-րդ կետը <<կազմակերպման>> բառից հետո լրացնել <<և շահագործման>> բառերով,
ե. 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ>>,
զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետ՝ ազատ տնտեսական գոտի), ինչպես նաև լիցենզավորող մարմնի սահմանած տեխնիկական չափանիշներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանությունը և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված պայմանագիրն ազատ տնտեսական գոտու շահագործման մասին: Եթե շահագործողի կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող որևէ գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է լիցենզիա, ապա շահագործողը պարտավոր է գործունեության տվյալ տեսակով զբաղվել համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:>>,
է. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
<<6.1. Շահագործողը պետք է ապահովի`
1) իր կողմից ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումը և հաշվառման արդյունքների հիման վրա մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրումը.
2) ազատ տնտեսական գոտու շահագործման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, կանոնների կատարումը:>>,
ը. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.
<<7.1. Շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.
3) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված` ազատ տնտեսական գոտու շահագործման մասին պայմանագրի պատճենը.
4) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող այն տարածքների, շենքերի ու շինությունների հատակագծերը և սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը, որոնցում շահագործողն իրականացնելու է իր գործունեությունը.
5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
6) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:
7.2. Կազմակերպիչը կամ շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում համապատասխանաբար` 5-րդ, 6-րդ կետերով և 7-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերով կամ 5-րդ, 6.1-ին կետերով և 7.1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:>>,
թ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.
<<8.1. Լիցենզիայում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու համար սույն կարգի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հաստատված տեղեկանքի (2 օրինակից) ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության տրամադրումը:
Ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը տեղեկանքն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ նախազգուշացնում է հայտատուին կամ լիցենզավորված անձին: Նշված թերությունները 2 օրվա ընթացքում վերացնելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն և ընդունում համապատասխան որոշում:
8.2. Եթե ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են և սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին կամ լիցենզավորված անձին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ժամկետում մերժում է` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Lիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության մերժման մասին որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
Եթե 8.1-ին կետում նշված ժամկետում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու վերաբերյալ մերժում չի ներկայացվում, և հայտատուն կամ լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է 8.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին կամ լիցենզավորված անձին տրամադրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն` համապատասխան նշում կատարելով հայտատուի կողմից վավերացված տեղեկանքի մեկ օրինակում և տեղեկանքը հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի գործառույթով:>>.
6) որոշման 1-ին կետի <<ժ>> ենթակետով հաստատված կարգի լիցենզիայի ձևում լիցենզիայի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ>>.
7) որոշման 1-ին կետի <<ժբ>> ենթակետով հաստատված N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը <<պահպանվում են>> բառից հետո լրացնել <<բացառապես>> բառով.
բ. 3-րդ կետից հանել <<բացառապես այդ գործունեության համար ստեղծված>> բառերը,
գ. 10-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<10. Մաքսային հսկողության տարածքը պետք է լինի ընդհանուրն առնվազն 10000 քառ. մետր, իսկ փակ տարածքները` 2000 քառ. մետր: Եթե հայտատուն դիմում է իր և իր կազմում գործող ընկերություններին սպասարկելու համար մաքսային հսկողության տարածքի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար, ապա մաքսային հսկողության տարածքի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքինը` 1000 քառ. մետր:>>,
դ. 12-րդ կետի 1-ին ենթակետը <<տարածքի մակերեսը>> բառերից հետո լրացնել <<այն տնտեսավարող սուբյեկտների ցանկը, որոնց սպասարկելու համար դիմում է մաքսային հսկողության տարածքի կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիա ստանալու համար>> բառերով,
ե. 12-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
<<1.1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից>>,
զ. 15-րդ կետը <<պատճենը>> բառերից հետո լրացնել <<, ինչպես նաև հայտատուի կողմից ներկայացված տեղեկանքի մեկ օրինակը>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: