Կառավարության որոշումներ

10 Մարտի 2011, 398 - Ն

2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած՝ Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունը և նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը), որոնք հիմք են ընդունվելու ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի գնահատմանը և ջրօգտագործողների ընկերությունների հարկային պարտավորությունների որոշմանն առնչվող հարաբերություններում՝ համաձայն N 3 հավելվածի.
4) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգելի հողատարածքների նպատակային նվազագույն չափերը, որոնք դրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների միջև կնքվելիք ընթացիկ դրամաշնորհային պայմանագրերի հիմքում՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝
2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը) շարունակելու են գործել նաև 2016 թվականին հաջորդող տարիներին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) թույլատրել ջրօգտագործողների ընկերությունների հետ ընթացիկ դրամաշնորհային պայմանագրեր կնքելիս՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝
2012-2016 թվականների կտրվածքով ըստ տարիների ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր գնահատվող չափաքանակների սահմաններում ջրօգտագործողների ընկերությունների միջև կատարել առավելագույնը 5 տոկոս վերաբաշխումներ՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների նկատմամբ.
2) ոռոգման ոլորտում կառուցվածքային, իրավական և տեխնիկական բնույթի փոփոխությունների դեպքում պայմանագրեր կնքելիս՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ տարիների ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր գնահատվող չափաքանակների սահմաններում ջրօգտագործողների ընկերությունների միջև 5 տոկոսից ավելի վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
3) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու, ինչպես նաև կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում դրամաշնորհների չափերի ճշգրտման մեխանիզմների կամ ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված