Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 422 - Ն

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋԱՆ), ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի մայիսի 1-ին կայանալիք՝ Արմավիրի մարզի Հայկավանի գյուղական համայնքի ղեկավարի, Ջրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի մայիսի 22-ին կայանալիք՝ Արագածոտնի մարզի Տեղերի, Օհանավանի, Արագածի (Ապարանի շրջան), Ափնագյուղի, Լեռնապարի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի մայիսի 29-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Չիվայի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևան) գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 6.125.125 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 984.106 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված