14 Ապրիլի 2011, 420 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 223-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 87 հեկտար, այդ թվում` 30.49 վարելահող, 56.51 այլ հողեր փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված