14 Հուլիսի 2005, 1002 - Ն
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 994-Ն որոշման կատարման գործընթացի նկատմամբ հսկողության և մոնիտորինգի արդյունավետ համակարգ ձևավորելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվեող հաշվետվությունների ձևը և հաշվետվություններին ներկայացվող պահանջները ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ` սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվետվությունների ձևին և պահանջներին համապատասխան: