Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 390 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 11 հավելվածի N 11.15 աղյուսակի Ը004 ԱԾ01, Ը004 ԱԾ02, Ը006 ԱԾ01, Ը007 ԱԾ01, Ը011 ԱԾ01 և Ս002 ԵԿ01 ծրագրային դասիչներով նախատեսված չափորոշիչները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 10 հավելվածի` «Բաժին 04, Խումբ 02, Դաս 01-ի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում», «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում», «Բուսասանիտարական համակարգի բարելավում և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն», «Ներդրումներ «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ում» ծրագրերով նախատեսված՝ գնման ենթակա ապրանքների և ծառայությունների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված