Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2005, 1001 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ ԵՎ ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների և մոտոտրանսպորտի վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի նորմաները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմաները` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: