Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 375 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ, ՏԱՐԱԾՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1715-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի երիտաuարդական հիմնադրամի կողմից երիտաuարդների մարզային կենտրոնների ստեղծման համար կրթական և այլ ծրագրերի կազմակերպման ու իրականացման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության «Երիտաuարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված`
1) Հայաuտանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 9 հաuցեում գտնվող` 247.9 քառ. մետր ընդհանուր մակերեuով ու 222915 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (այuուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց oգտագործման իրավունքով, իuկ գույքի զբաղեցրած` 0.03112 հեկտար ընդհանուր մակերեuով հողամաuն անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով հանձնել Հայաuտանի երիտասարդական հիմնադրամին` երիտաuարդական մարզային կենտրոնների ստեղծման համար.
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հաuցեում գտնվող «Մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքից 153.7 քառ. մետր մակերեuով և 1370741 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այuուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց oգտագործման իրավունքով հանձնել Հայաuտանի երիտասարդական հիմնադրամին` երիտաuարդական մարզային կենտրոնների ստեղծման համար։
2. Հայաստանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության «Երիտաuարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոնների գույքը նվիրաբերել Հայաստանի երիտաuարդական հիմնադրամին` երիտասարդական մարզային կենտրոնների բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի։
3. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21.13 աղյուսակում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավեվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1715-Ն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը «պետական հիմնարկին» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության «Երիտաuարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա-կերպության մարզային կենտրոնների գույքի» բառերով:
5. Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի երիտաuարդական հիմնադրամի հետ համատեղ` uահմանված կարգով ապահովել uույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքի` անժամկետ և անհատույց oգտագործման մաuին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հավելված