Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2011, 384 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 11 ծրագրի տնտեսագիտական դասակարգման <<Տրանսպորտային սարքավորումներ>> 5121 և <<Վարչական սարքավորումներ>> 5122 հոդվածներով նախատեսված համապատասխանաբար 40800.0 և 20000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքներով ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: