Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2005, 999 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար նախատեսված միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը հաստատելու մասին» N 1190-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «ամսական 85.0 հազ. դրամի» և «53.0 հազ. դրամի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «ամսական 50.0 հազ. դրամի» և «35.0 հազ. դրամի չափով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից։