7 Ապրիլի 2011, 362 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհա-ղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի իր կանոնադրությամբ նախատեսված գործառույթներից, Հայաստանի Հանրապետությունում թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման, շահագործման աշխատանքների կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տեխնիկական առաջադրանքների կազմում.
2) նախագծային և նախահաշվային փաստաթղթերի մշակում.
3) թվային հեռուստառադիոհեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, պահպանում և շահագործում:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշման դրույթներից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: