Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 354 - Ն

«ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Շինվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող շենքը` 702,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և զբաղեցրած 0,032 հեկտար հողատարածքով, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46 հասցեում գտնվող շենքը` 3677,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և զբաղեցրած 0,26453 հեկտար հողատարածքով, մասնակի հատուցմամբ՝ 65481053 դրամ արժեքով (ներառյալ գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկը` 10913509 դրամ) օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 65481053 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել նախավճարի պայմանագիր՝ 36606444 դրամի չափով` դատական վճիռների համաձայն, բռնագանձման ենթակա գումարների մարման նպատակով (այդ թվում՝ բռնագանձման ենթակա գումարը` 34863280 դրամ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի կատարողական ծախսի գումարը` 1743164 դրամ).
2) որոշման 1-ին կետում նշված շենքերն արգելանքից հանելուց հետո 15-օրյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
3) գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ, որով ընկերությունը կպարտավորվի օտարումից գոյացած գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Երևանի քաղաքապետարանի նկատմամբ ունեցած պարտավորությունների ամբողջական մարմանը, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված