Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2005, 998 - Ն

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը`

ա) օրենքով սահմանված դեպքերում հսկիչ գնումների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հսկողական գործառույթների իրականացման նպատակով կատարվելիք ծախսերն իրականացնել կանխիկ ձևով.

բ) իրեն սպասարկող գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների մուտքի և ծախսի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր