Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 360 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> N 1746-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 3-րդ կետի <<Կոտայքի մարզ>> բաժնում XI գոտու նկարագիրը <<Մեղրաձոր>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<Ողջաբերդ>> բառից հետո` <<Մեղրաձոր` <<Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
2) 3-րդ կետի <<Արագածոտնի մարզ>> բաժնում XV գոտու նկարագիրը <<Մելիքգյուղ>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<ՄԵԳՈ-ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<Օրգով>> բառից հետո` <<Մելիքգյուղ` <<ՄԵԳՈ-ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
3) 3-րդ կետի <<Լոռու մարզ>> բաժնում XIV գոտու նկարագիրը <<Շնող>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ>>, <<ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ>> և <<ԹԵՂՈՒՏ>> ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<Շահումյան>> բառից հետո` <<Շնող` <<ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ>>, <<ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ>> և <<ԹԵՂՈՒՏ>> ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
4) 3-րդ կետի <<Լոռու մարզ>> բաժնում XIV գոտու նկարագիրը <<Թեղուտ>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ>>, <<ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ>> և <<ԹԵՂՈՒՏ>> ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<Շահումյան>> բառից հետո` <<Թեղուտ` <<ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ>>, <<ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ>> և <<ԹԵՂՈՒՏ>> ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
5) 3-րդ կետի <<Գեղարքունիքի մարզ>> բաժնում XV գոտու նկարագիրը <<Արտանիշ>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<ք. Սևան>> բառից հետո` <<Արտանիշ` <<ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
6) 3-րդ կետի <<Գեղարքունիքի մարզ>> բաժնում XVI գոտու նկարագիրը <<Սոթք>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագրի մեջ <<ք. Սևան>> բառից հետո` <<Սոթք` << ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
7) 3-րդ կետի <<Սյունիքի մարզ>> բաժնում XII գոտու նկարագիրը <<Մեղրի>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<հարավային սահմանագիծը>> բառերից հետո` <<ք. Մեղրի` <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
8) 3-րդ կետի <<Սյունիքի մարզ>> բաժնում XVI գոտու նկարագիրը <<Կուրիս>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<հարավային սահմանագիծը>> բառերից հետո` <<Կուրիս` <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
9) 3-րդ կետի <<Սյունիքի մարզ>> բաժնում XIV գոտու նկարագիրը <<Կարճևան>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<հարավային սահմանագիծը>> բառերից հետո լրացնել <<Կարճևան` <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
10) 3-րդ կետի <<Սյունիքի մարզ>> բաժնում XIV գոտու նկարագիրը <<Վարդանիձոր>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<ՍԻՓԱՆ-1>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<հարավային սահմանագիծը>> բառերից հետո` <<Վարդանիձոր` <<ՍԻՓԱՆ-1>> ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
11) 3-րդ կետի <<Սյունիքի մարզ>> բաժնում XII գոտու նկարագիրը <<Սյունիք>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<հարավային սահմանագիծը>> բառերից հետո` <<Սյունիք` <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով.
12) 3-րդ կետի <<Սյունիքի մարզ>> բաժնում XIII գոտու նկարագիրը <<Խալաջ>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)>> բառերով, իսկ X գոտու նկարագիրը <<հարավային սահմանագիծը>> բառերից հետո` <<Խալաջ` <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր>> բառերով:
2. Սույն որոշումը վերաբերում է նաև որոշման մեջ նշված իրավաբանական անձանց իրավահաջորդներին:
3. Սույն որոշումը գործում է նաև որոշման մեջ նշված իրավաբանական անձանց վերանվանման դեպքերում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: