31 Մարտի 2011, 349 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 19-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով սուբսիդավորման նպատակով Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 250,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
2. Տեղական կենսապարարտանյութերի արտադրությունը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 6 ամսով տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել 50,000.0 հազ. դրամ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում և N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հաստատել`
1) սույն որոշման 1-ին կետով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
2) առավել կարիքավոր 225 համայնքներում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված