Կառավարության որոշումներ

24 Մարտի 2011, 328 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ)» ԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Ֆինանսավորման շրջանակային համաձայնագրին (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)» և «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» առաջին փուլի վարկային համաձայնագրի պարբերական ֆինանսավորման հայտը:

Հավելված 1

Հավելված 2