Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 343 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետից հանել «և բոնուսների» բառերը.
2) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «սույն կարգով սահմանված պարգևավճար տրամադրող մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն» բառերով.
3) 2-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «և բոնուսները» բառերը.
4) 2-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «և բոնուս» և «գումար և (կամ)» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
6) 3-րդ մասի վերնագրից հանել «ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» բառերը.
7) 11-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և մեկ միլիոն դրամ», 2-րդ ենթակետից հանել «և հարյուր հազար դրամ» բառերը, 3-րդ ենթակետում «հիսուն հազար դրամ» բառերը փոխարինել «սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում` ավտոմեքենա» բառերով, 4-րդ ենթակետում «քսան հազար դրամ» բառերը փոխարինել «սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում` ավտոմեքենա» բառերով և ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը.
8) 12-րդ կետից հանել «և (կամ) բոնուս», «և դրամական պարգևավճար» բառերը, նույն կետում «10» թիվը փոխարինել «15» թվով, «տասից» բառը փոխարինել «տասնհինգից» բառով, կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «բոնուս» բառը փոխարինել «պարգևավճար» բառով.
9) 12.1-ին և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.1. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող վիճակահանության ընթացքում հրապարակելու համար հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ: Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն կարգով նախատեսված որպես պարգևավճար տրամադրվող ավտոմեքենաները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».
10) 13.1-ին կետից հետո «III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերը փոխարինել «IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերով.
11) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետում նշված՝ շահած կտրոնների տիրապետող ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձից դիմումն ստանալուց հետո սույն կարգի 12.1-ին կետում նշված ժամկետում իրականացնում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման ենթակա և սույն կարգի պահանջները բավարարող շահող կտրոնի տիրապետողներին որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:».
12) ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետը.
13) 17-րդ կետից հանել վերջին նախադասությունը.
14) 18-րդ կետից հանել «, բոնուսի» բառը.
15) 19-րդ կետում «Պարգևավճար և բոնուս չեն տրամադրվում, եթե ներկայացվում են» բառերը փոխարինել «Պարգևավճար չի տրամադրվում, եթե ներկայացվում է» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մայիսի 1-ից, և նրա գործողությունը տարածվում է նաև 2011 թվականի ապրիլ ամսվա ընթացքում տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հետ կապված հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023