7 Ապրիլի 2011, 344 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193-Ն որոշման 1-ին կետով հաստատված` նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայա-կան տալու կարգի 7-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) «2 տարին» բառերը փոխարինել «տարեկան» բառով.
2) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ:»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր