Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 339 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1720-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1720-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 4-րդ կետում`
ա. «ե» ենթակետը «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «և գնահատման» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «թ», «ժ» և «ը» ենթակետերով.
«զ) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախա-գծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.
է) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախա-գծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ եզրակացության տրամադրումը.
թ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհ-ների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանք-ների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.
ժ) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ եզրա-կացության տրամադրումը.
ը) լիազոր մարմնի հանձնարարությամբ` շինարարական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը:».
2) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում.»:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել սույն որոշման 1-ին կետում նշված նոր գործառույթների իրականացման հետ կապված փոփոխություններ և լրացումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: