Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 5.1-ին կետում`
ա. «17» թիվը փոխարինել «18» թվով,
բ. «1-ը «2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար կարողությունների զարգացում» բառերը փոխարինել «2-ը «2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում» բառերով.
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի`
ա. 16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
16. ՀՀ ֆինանսների նախարարություն 18 12 6
բ. 28-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
28. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 22 3 19
գ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ընդամենը 1664 651 1013
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: