Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 332 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը (Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրերը)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը.
3) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Հավելված