Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 330 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Սերմերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետությունում գարու արտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնել ծրագրով սահմանված չափաքանակներով էլիտային վերարտադրության սերմացուները` գյուղացիական տնտեսավարող սուբյեկտներին բաշխելու նպատակով.
2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների բաշխումը մարզերին և տեղափոխումը համապատասխան մարզկենտրոններ` պայմանագիր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ.
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան գարու էլիտային վերարտադրության սերմացուի բաշխումը մարզի տնտեսավարող սուբյեկտներին.
2) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան գարու էլիտային վերարտադրության սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին.
3) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին։
5. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 23-րդ կետով նախատեսված` վերադարձվող գումարները հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը նպատակաուղղելու գործընթացն ու դրա մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 5-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված