31 Մարտի 2011, 334 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության որոշ համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցներում և երկաթուղային գծանցներում ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցներն ամրացնել <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցումը:
3. Ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականություն իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցները սահմանված կարգով ընդգրկել <<Հայկական երկաթուղու համակարգը <<Ռուսական երկաթուղիներ>> բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված <<Հարավկովկասյան երկաթուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին>> կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն <<Հարավկովկասյան երկաթուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:
Հավելված