Կառավարության որոշումներ

3 Մարտի 2011, 327 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին>> N 762 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետի <<ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն>> հասկացությունից հանել <<, երթուղային թերթիկների հատկացման և>> բառերը.
2) 5-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին)>> բառերը փոխարինել <<լիազոր մարմնի>> բառերով.
3) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
<<5.1. Մրցութային հանձնաժողովների աշխատանքներին կարող է մասնակցել նաև յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ` դիտորդի կարգավիճակով (ներկայացմամբ):>>.
4) 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի հաստատմանն է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը, որի հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի), >>.
5) 9-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<դ>> պարբերությամբ.
<<դ. Հայաստանի Հանրապետոթյան կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշումը >>.
6) 12-րդ կետում <<մամուլում>> բառը փոխարինել <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև լիազոր մարմնի ինտերնետային կայքում>> բառերով.
7) 15-րդ կետի 2-րդ ենթակետը <<50 տոկոսը>> բառերից հետո լրացնել <<(բացառությամբ 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներ)>> բառերով և նույն ենթակետից հանել <<(ընթացիկ տարվա արտադրության)>> բառերով.
8) 15-րդ կետի 3-րդ ենթակետում <<շարժակազմի միջհերթափոխային պահպանումը և ավտոբուսների տեխնիկական ու վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը,>> բառերը փոխարինել <<շարժական կազմի միջհերթափոխային պահպանումը, վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկումը և ավտոտրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը>> բառերով.
9) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
<<4) ավտոկայանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական պայմանագիր, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված երթակարգավարական ծառայությունների մատուցման նախնական պայմանագիր>>.
10) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<16. Սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում 1-3 ավտոբուս (ներառյալ պահուստային) ունեցող կազմակերպությունների վրա (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք 1-3 ավտոբուսով սպասարկում են մեկից ավելի երթուղիներ), որոնք հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովել պայմանագրային հիմունքներով, իսկ գյուղական համայնքներից երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնումն իրականացվելու դեպքում` ավտոբուսների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա, իսկ վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով: >>.
11) 20-րդ կետում <<և ավելի>> բառերը փոխարինել <<-ից>> բառով և նույն կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
<<15 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման կարգի 69-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ժամկետներում:>>.
12) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<23. Եթե կանոնավոր փոխադրումների հավակնություն ունեցող կազմակերպության հավաքակայանը գտնվում է երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնման վայրից 30 կմ-ից ավելի հեռավորության վրա կամ ավտոբուսների վերադարձն իրականացվում է մեկնման հաջորդ օրը, ապա կազմակերպությունը հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող է ապահովել պայմանագրային հիմունքներով: >>.
13) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված ակնհայտ անսարքությունների և պայմանների առկայության դեպքում մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշմամբ ավտոբուսն ստանում է <<0>> գնահատական և հանվում մրցույթից:>>.
14) 43-րդ կետը <<50 տոկոսից ավելի>> բառերից հետո լրացնել <<լիզինգով ձեռք բերված կամ>> բառերով.
15) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<46. Մրցույթի արդյունքներով հավասար ընդհանուր միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է նշված գործոնների առաջնահերթությամբ`
1) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ.
2) բարձր է ավտոբուսների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.
3) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին.
4) կազմակերպությունն ունի սեփական արտադրական բազա.
5) մեծ է կազմակերպության կողմից ներկայացված վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված ավտոբուսների թիվը:>>.
16) 54-րդ կետի 1-ին ենթակետը <<70 տոկոս>> բառերից հետո լրացնել <<լիզինգով ձեռք բերված կամ>> բառերով.
17) 54-րդ կետի 2-րդ ենթակետը <<70 և ավելի տոկոս>> բառերից հետո լրացնել <<լիզինգով ձեռք բերված կամ>> բառերով.
18) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<55. 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներով շահագործվող երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`
1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 70- 80-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.
2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 80- 90-ը ներառյալ ընդհանոր միավորի ցուցանիշի դեպքում.
3) 6 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 90-100-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշների դեպքում.
4) 8 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 100-115-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.
5) 10 տարի ժամկետ` միցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 115-120-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:>>.
19) 59-րդ կետից հանել <<(բացառությամբ Երևանի ներքաղաքային երթուղիների)>> բառերը.
20) 60-րդ կետի 5-րդ ենթակետը <<50 տոկոսը>> բառերից հետո լրացնել <<լիզինգով ձեռք բերված կամ>> բառերով, իսկ <<ավտոբուսներ>> բառից հետո` <<(բացառությամբ 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսների)>> բառերով.
21) 62-րդ կետից հանել <<(մինչև մրցույթի անցկացումը և դրա արդյունքների ամփոփումը)>> բառերը.
22) 67-րդ կետում <<և դրանք ներկայացնելուց հետո հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ նրա կողմից լիազորված ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքում երթուղու սպասարկման պայմանագիր>> բառերը փոխարինել <<և դրանք ներկայացնելուց հետո երթուղային ցանցը ձևավորող համապատասխան մարմնի և ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր:>> բառերով.
23) 69-րդ կետը <<կազմակերպության առաջարկությամբ>> բառերից հետո լրացնել <<մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա>> բառերով.
24) 69-րդ կետի 1-ին ենթակետից հանել <<մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման հիման վրա>> բառերը.
25) 75-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XIII.1.-ին գլխով.

<<XIII.1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

75.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավոր է`
1) <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն երթուղային ցանցը ձևավորող համապատասխան մարմնի և ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր` դրանցում ներառելով նախնական պայմանագրի դրույթները.
2) <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի <<զ>> պարբերության համաձայն իրականացնել ավտոբուսների տեխնիկական շահագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:>>.
26) N 6 ձևի 5-րդ սյունակում <<Սեփականության>> բառը փոխարինել <<Լիզինգի կամ սեփականության>> բառերով.
27) N 6 ձևի 17-րդ սյունակը <<50 տոկոսից ավելի>> բառերից հետո լրացնել <<լիզինգի կամ>> բառերով.
28) NN 7, 8 և 9 ձևերի աղյուսակներում <<Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալման)>> բառերը փոխարինել <<Ինչ հիմունքով է օգտագործվում>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: