Կառավարության որոշումներ

10 Մարտի 2011, 306 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2006 թվականի հունիսի 7-ին կնքված Թռչնագրիպին հակազդելու N 4178 AM վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը պատկանող` 184171825 դրամ արժողությամբ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությանը պատկանող` 44106900 դրամ արժողությամբ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետությանը պատկանող` 411000 դրամ արժողությամբ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը` համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքման միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը` համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքման միջոցով:

Հավելված