10 Մարտի 2011, 310 - Ն
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13–րդ հոդվածի 4–րդ, 17–րդ հոդվածի 3–րդ, 21–րդ հոդվածի 5–րդ, 22–րդ հոդվածի 5–րդ, 24–րդ հոդվածի 1–ին, 29–րդ հոդվածի 2–րդ, 30–րդ հոդվածի 2–րդ և 4–րդ, 37–րդ հոդվածի 1–ին, 38–րդ հոդվածի 1–ին և 41–րդ հոդվածի 10–րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի hայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) ապրանքների համապատասխանության գնահատման բնագավառի օրենսդրության համաձայն աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումներով ապրանքների համապատասխանության նկատմամբ պաշտոնական վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահվում է համապատասխանության գնահատման ազգային մարմնին.
2) տեխնիկական հատկորոշումների հաստատման, տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության ընդհանուր սկզբունքների, փուլերի և ընթացակարգերի սահմանման լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված