Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 312 - Ա

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՄՐԻ-2 ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված օրինակելի կանոնադրության 18-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2011 թվականի փետրվարի 8-ի N 1-1-02/11 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Կովկասյան նախաձեռնության շրջանակներում իրականացված «Գյումրի-2 ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ԱԼՍՏՕՄ Գրիդ ԳմբՀ» (ALSTOM Grid GmbH) ընկերությունը` 12283696,41 եվրո պայմանագրային գումարով: