Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 316 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

       Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1687-Ա որոշմամբ հաստատված` բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմում «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով: