Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 324 - Ն

«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 975-Ն որոշման 3-րդ կետով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված` «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի 95,99 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված