Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2005, 990 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 4 հավելվածում`

ա) երրորդ պարբերությունը «բառերից ներքև» բառերից հետո լրացնել «տպագրված է «Քարտի համարը`» բառերը, որից հետո» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Կրոնական խնդիրներ ունեցող քաղաքացիներին իրենց դիմումների հիման վրա հատկացվում է առանց գծիկավոր պայմանանշանի ու առանց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի սոցիալական քարտեր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։