24 Մարտի 2011, 308 - Ն
ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 51-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի N 650-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական, գիտական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կոնվենցիայի իրագործման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում՝
1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև կոնվենցիայից բխող՝ սույն որոշման հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը, քննարկել հանձնաժողովի նիստում և ներառել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործման վերաբերյալ զեկույցներում.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումների կատարման ընթացքի մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված