24 Մարտի 2011, 307 - Ն
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված