3 Մարտի 2011, 303 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ի N 585-Ն ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 829-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 585-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «2004 թվականի ապրիլի 14-ի N 585-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 829-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված