24 Մարտի 2011, 294 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը և 32-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը `
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:».
2) կարգի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.1. Եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.
«13.1. Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: